Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, որն անցյալ շաբաթ հայտարարել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից ճնշումների մասին, կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել, գրում է Sova news-ը։

Խոսքը «մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու» մասին է։

Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին հայտարարել է, որ նոր գործով ցուցմունք է տվել  պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, որը ձերբակալված է։ Բացի այդ, հուլիսին Բուրչուլաձեի աներորդին՝ Վասիլ Մխեիձեն, դիմել է Դատախազություն՝ հետաքննության հետ համագործակցելու նպատակով և քննիչներին տրամադրել է «ամբողջական տեղեկատվությունը»։

Քննության տվյալներով՝  խոսքը ՊՆ-ի կողմից բժշկական սարքավորումների գնման գործընթացում ուռճացված գների, ինչպես նաև Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Ղարիբաշվիլիի կողմից հովանավորչության դիմաց 750,000 լարի կաշառք ստանալու մասին է։

Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Նրան սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում։

2026 թվականի հունվարին Վրաստանի դատախազությունը նախկին վարչապետի հետ կնքել է դատավարական համաձայնություն։ Քննության վարկածի համաձայն՝ 2019-2024 թվականներին նա զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ և եկամուտների հայտարարագրերում կեղծ տեղեկություններ է ներկայացրել։ Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել և դատապարտել հինգ տարվա ազատազրկման։

Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետն է եղել  2013-2015 և 2021-2024 թվականներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի