ԱՄՆ-ը Իրանի դեմ «պատմության մեջ ամենամեծ ֆինանսական հարձակումը» կներկայացնի․ Թեհրանը, իր հերթին, սպառնում է առգրավել տարանցման կանոնները խախտող նավերը

Լուրեր

16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
Բոլորը

ԱՄՆ-ն երկուշաբթի կներկայացնի Իրանի դեմ «երբևէ իրականացված ամենամեծ ֆինանսական հարձակումը»։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Մինչ այդ, Թեհրանը սպառնացել է առգրավել Հորմուզի նեղուցում տարանցման կանոնները խախտող նավերը։

Սպասվող սրացումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ երկու կողմերն էլ բաց են թողել 60-օրյա հրադադարի ժամկետը՝ համաձայնության հասնելու համար, ինչը փակում է Մերձավոր Արևելքի պատերազմին վերջ դնելու բանակցությունների համար պաշտոնական հրադադարի մեխանիզմը։

Կիրակի երեկոյան X-ում հրապարակված գրառման մեջ Բեսենթը նշել է, որ «արշալույսին սկսվում է տնտեսական D-Day-ը»՝ առաջիկա միջոցառումներն անվանելով Թեհրանի դեմ Վաշինգտոնի արշավի «վերջնախաղ»։ Նոր միջոցառումները կլրացնեն արդեն իսկ գործող պատժամիջոցների լայնածավալ ռեժիմը, որն ուղղված է Իրանի բանկային, էներգետիկ, ավիացիոն և կրիպտոարժույթների ոլորտների դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Իրանի տնտեսությունը գտնվում է ազատ անկման վիճակում՝ անվերահսկելի գնաճի և ազգային արժույթի փլուզման պայմաններում։

Բեսենթը նաև զգուշացրել է, որ ցանկացած երկիր, որը «ծառայում է որպես քայքայվող ռեժիմի ֆինանսական զարկերակ, պետք է ակնկալի, որ կկիսի  նրա մեկուսացումը»։ Սա ուղղակիորեն ուղղված է Թեհրանի հետ դեռևս գործարքներ կնքող օտարերկրյա կառավարություններին։ Նա նախկինում զգուշացրել էր Իրանի հետ գործարքներ կնքող երկրների և կազմակերպությունների նկատմամբ հետագա երկրորդական պատժամիջոցների մասին։

Իրանը պատասխանել է՝ նախազգուշացնելով Պարսից ծոցի հարևաններին ԱՄՆ տնտեսական միջոցառումներին մասնակցելու դեմ և խստացնել իր վերահսկողությունը Հորմուզի նեղուցում, որով պատերազմից առաջ անցնում էր աշխարհի նավթի մոտավորապես մեկ հինգերորդը:

Շաբաթ օրը Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային խոստացել է թիրախավորել նավթով հարուստ հարևանների շահերը, եթե նրանք միանան ԱՄՆ ջանքերին՝ Իրանին ավելի մեկուսացնելու համար։

«Ցանկացած երկիր, որը կդառնա մեր դեմ տնտեսական սահմանափակումներ ստեղծելու գործընկեր, մենք կդիտարկենք որպես թշնամի»,- ասել է նա։

Կիրակի X-ում հրապարակված մի շարք գրառումներում Իրանի կողմից վերահսկվող Պարսից ծոցի նեղուցի վարչությունը (PGSA) նախազգուշացրել է, որ Հորմուզի նեղուցով տարանցման համար Թեհրանի սահմանած կանոնները խախտող նավերը հետագա անցումների ժամանակ կարող են ենթարկվել պատժամիջոցների, այդ թվում՝ «տուգանքի, առգրավման կամ բռնագրավման»։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, ԱՄՆ-ի կողմից նոր տնտեսական պատժամիջոցների կիրառման սպառնալիքն անվանել է «հուսահատ» քայլ՝ պնդելով, որ ԱՄՆ-ի գործողությունները, ինչպես նաև շրջափակումը, դատապարտված են ձախողման։

Բացի այդ, Թեհրանի խորհրդարանը կիրակի հաստատել է դրույթ, ըստ որի՝ Հորմուզի ռազմավարական նեղուցով անցնող նավերը պետք է վճարեն Թեհրանի կողմից մատուցվող ծառայությունների համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Օրենսդրական նախաձեռնությունը դեռևս պետք է հավանություն ստանա խորհրդարանի լիագումար նիստում։

Օմանի ԱԳ նախարար Սայիդ Բադր Ալբուսաիդին երեքշաբթի նախատեսում է այցելել Թեհրան՝ իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ երկկողմ բանակցություններ անցկացնելու համար։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ կողմերը կշարունակեն քննարկումները Հորմուզի նեղուցի շուրջ։

Նավթի գները երկուշաբթի ասիական շուկայում նվազել են ՝ չնայած սպասվող սրմանը։ ԱՄՆ-ի West Texas Intermediate (WTI) նավթի ֆյուչերսները նվազել են շուրջ 1,3%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 85,93 դոլարի, իսկ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1,3%-ով՝ հասնելով 93,22 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների գործակալությունը հայտնել է, որ կիրակի օրվա դրությամբ՝ նեղուցում 48 ժամվա ընթացքում հաստատված հարձակումներ չեն եղել, չնայած նախազգուշացրել է «շարժվող կամ չհետազոտված ականների շարունակական ռիսկի» մասին, քանի որ ականային վտանգավոր գոտիները դեռևս ակտիվ են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի