Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ

Լուրեր

05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի՝ օգոստոսի 23-ին, կտրուկ արձագանքել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարած՝ ամերիկյան ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրքերին։ Կանադան այդ քայլը կատարել է ի պատասխան Վաշինգտոնի կողմից նախօրեին Օտտավայի նկատմամբ նույն չափի մաքսատուրքեր սահմանելու որոշման։

«Կանադան ցանկանում է ունենալ նահանգի արտոնություններ՝ առանց նահանգ դառնալու։ Ավելին, նրանք տարիներ շարունակ հսկայական մաքսատուրքեր էին սահմանում մեր հրաշալի ֆերմերների նկատմամբ։ Դրան վերջ է տրված»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

Օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը ԱՄՆ-ը Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ սահմանել է 50% մաքսատուրք։ Դրանց թվում են գինին, կահույքը, կաթնամթերքը, ցեմենտը, հագուստը, ձկնորսական կարթերը և հոկեյի պարագաները։ Մաքսատուրքերը կազդեն ընդհանուր մոտ 20 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների վրա։ AFP գործակալության գնահատմամբ՝ դա կազմում է Կանադայի՝ հարևան երկիր արտահանման ընդհանուր ծավալի 5,5%-ը։

Օգոստոսի 22-ին Քարնին հայտարարել էր, որ Կանադան ի պատասխան ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ սահմանելու է 50% մաքսատուրքեր։ Ինչպես նշում են լրատվամիջոցները, դրանք կվերաբերեն այնպիսի ոլորտների, ինչպիսիք են կաթնամթերքի արտադրությունը, մետալուրգիան, կենցաղային տեխնիկան, ցելյուլոզաթղթի արդյունաբերությունը, էլեկտրոնիկան և այլ ոլորտներ։