Սա պատերազմ է Հայաստանի պետականության դեմ․ Փաշինյանը՝ իր և ԱԱԾ տնօրենի գաղտնալսված հեռախոսազրույցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեսյանի հեռախոսազրույցի գաղտալսման հրապարակմանը:

«Ինչո՞ւ է դա արվում, որովհետև կոռումպացած համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է, որ այն, ինչ մենք խոստացել էինք, քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից հետո, և որևէ մեկը չի պլստալու, և բոլոր կոռումպացվածներին մենք կանչելու ենք պատասխանատվության՝ ժողովրդի անունից և ժողովրդի մանդատով»,- նշեց նա:

Փաշինյանը գաղտալսումների հրապարակումները համարեց փրկության օղակ գտնելու ջանք. «Ես նախկինում ասել եմ և հիմա էլ շարունակում եմ պնդել. սա պատերազմ է Հայաստանի պետականության դեմ։ Այս հակապետական գործունեությանն արձագանքելու համար անհրաժեշտ է ուղղակի, անկախ եղանակային պայմաններից, եթե նույնիսկ բուք ու բորան լինի, դեկտեմբերի 9-ին գնալ ընտրական տեղամասեր և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ վերցնելով համար 4 քվեաթերթիկը»:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ակնկալում է ժողովրդի քվեն, որպեսզի կարողանան «հակահարված տալ Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին»: Նա նաև նշեց, որ հրապարակված ձայնագրությունը մոնտաժված է. «Այդ խոսակցությունից հանված են, մասնավորապես, այն դրվագները, երբ ԱԱԾ տնօրենն ասում է, որ դատավորը վախեցած է, ես էլ ասում եմ՝ ի՞նչ է նշանակում՝ դատավորը վախեցած է, Դուք ԱԱԾ ղեկավար եք և դատավորի անվտանգությունն ու անկախությունը պիտի պաշտպանեք: Եթե չեք կարողանում, ուրեմն սխալ եք աշխատում: Ե՛վ ԱԱԾ տնօրենի, և՛ ՀՔԾ պետի խոսակցությունները միանշանակ տեղավորվում են նրանց պաշտոնեական լիազորությունների շրջանակում»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ սա հակահեղափոխության հերթական դրսևորումն է. «Որևէ կասկած չկա, որ հակահեղափոխությանը սպասվում է ջախջախիչ պարտություն, կոռումպացված համակարգին սպասվում է ջախջախիչ պարտություն, իսկ կոռուպցիոներներին սպասվում են քրեական գործեր, կալանավորումներ, դատավճիռներ և ամբողջ թալանածը պիտի վերադարձնեն ժողովրդին»:

 

Մանրամասները՝ տեսանյութում