Հիմա վերադառնում ենք սիրո ժամանակներին. Արթուր Բաղդասարյան

Լուրեր

14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
Բոլորը

ՕԵԿ քարոզարշավի հերթական կանգառը Արարատի մարզն էր, որտեղ աղ ու հացով դիմավորեցին  ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին:  Արտաշատ քաղաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ  Արթուր Բաղդասարյանը կիսվեց առկա մտոհոգություններով և դրանց փարատմանն ուղղված  ՕԵԿ առաջադրած ծրագրային մոտեցումներով: Այստեղ էին նաև ՕԵԿ վարկանիշային ցուցակով առաջադրված նախկին պատգամավոր Իշխան Խաչատրյանը և Արտաշատի ՕԵԿ պատասխանատու Հերմինե Խուդոյանը:

Արթուր Բաղդասարյանի դիտարկմամբ իրենք մեծ ուշադրություն են դարձնում  հատկապես մարզերի սոցիալ-տնտեսական խնդիրներին: ՕԵԿ նախագահը առաջարկում է Հայաստանում ներդնել գյուղատնտեսության ապահովագրության քաղաքակիրթ համակարգ.

«Այսօր արդի աշխարհը անցել է գյուղատնտեսության  ապահովագրման  քաղաքակիրթ համակարգին: Գյուղացին պետք է զգա պետության հոգածությունը: Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ: Սա է մեր մոտեցումը: Այս գաղափարը թույլ կտա նաև  յուրաքանչյուր տարի ինդեքսավորել և բարձրացնել մարդկանց կենսաթոշակը»:

Արթուր Բաղդասարյանը եղավ նաև Վեդի քաղաքում: Վեդիի մշակույթի տանը հավաքված ՕԵԿ համակիրներին ողջունելով՝ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ իրենք հանդես են գալիս ոչ միայն դուխով այլ նաև խելքով երկիրը առաջ տանելու օգտին:

«Մենք ասում ենք՝ ո՛չ բյուջետային համակարգի կրճատումներին, ո՛չ 10,000 ուսուցիչների կրճատումներին: Մենք ոչ թե պետք է գնանք կրճատումների այլ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ճանապարհով: Մեր քաղաքական թիմը ունի բավարար փորձ, գրագիտությունը և անցած ճանապարհ առկա խնդիրներին համարժեք լուծումներ առաջադրելու համար: Ժողովուրդն ինձ շատ է սիրել, հետո հիասթափվեցին, բայց հիմա սկսել են նորից սիրել: Ինչպես ասում են շատ մի սիրիր ատել կա, շատ մի ատիր սիրել կա: Հիմա վերադառնում ենք սիրո ժամանակներին»: