«Եկեք ֆիքսենք, որ դուք նոր Հանրապետական կուսակցությունն եք»․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ազգային ժողովի նիստում Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների քաղաքական անցյալին, նրանց կապերին նախկին իշխող ուժի հետ, ինչպես նաև սոցիալական ու պաշտպանական ոլորտների խնդիրներին։

Ալեքսանյանը հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցության անդամների մեծ մասն ուղղակի կամ անուղղակի կապեր ունի նախկին իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ. «Նախ եկեք ֆիքսենք, որ դուք նոր Հանրապետական կուսակցությունն եք»։

ԱԺ փոխնախագահը թվարկեց խմբակցության մի շարք անդամների (պարոնայք Կարապետյան, Դարբինյան, Թամրազյան, Մնացականյան, Ղազարյան, Մանուչարյան, Մանուկյան, Ասլանյան և տիկին Ավետիսյան), որոնք կա՛մ հանդիսացել են կուսակցության անդամներ, կա՛մ նրանց հայրերը զբաղեցրել են բարձր պաշտոններ նախկին իշխանությունների օրոք։

Ըստ Ալեքսանյանի՝ խմբակցության անդամների կեսից ավելին կապ ունի ՀՀԿ-ի հետ. «Ֆրակցիայի կեսից շատի անունը տվեցի, հետևաբար դուք Հանրապետական կուսակցությունն եք, դրա նոր ներկայացումն եք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան