Արփինե Հովհաննիսյանին այսօր են ոստիկանություն հրավիրվել, Արմեն Աշոտյանին՝ վաղը

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 5-ին ոստիկանություն էր հրավիրել: Ֆեյսբուքյան էջում Հովհաննիսյանը գրել է, որ ամեն ինչ նորմալ է. «Ոստիկանություն էի հրավիրվել ինձ ուղղված սպառնալիքի վերաբերյալ տրված հանցագործության մասին հաղորդման առնչությամբ բացատրություն տալու: Ամեն ինչ նորմալ է: Քաղաքական ընթացքը շարունակվում է»:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Factor.am-ին ասացին, որ ԱԺ փոխխոսնակին հրավիրել են՝ բացատրություն տալու. «Հովհաննիսյանն ավելի վաղ դիմել էր ոստիկանություն՝ նշելով, որ իրեն համացանցով սպառնալիքներ են հասցրել, այդ իսկ պատճառով այսօր հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն ներկայացնելու»:

Նշենք, որ դեռևս հոկտեմբերին Արփինե Հովհաննիսյանը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով իրեն ուղղված սպառնալիքների մասին: Նա նաև Ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրել էր, որ հետևողական է լինելու նման դրսևորումների հարցում:

«Հայտնում եմ, որ այսուհետ հետևողական եմ լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն իմ վերաբերյալ վիրավորական (հայհոյախառն) գրառումներ և մեկնաբանություններ կատարող և տարածող անձանց նկատմամբ։ Ես դիմելու եմ դատարան յուրաքանչյուր մեկնաբանության և գրառման համար՝ հայցեր ներկայացնելով ներառյալ այն սուբյեկտների դեմ, ովքեր չեն հեռացրել կամ շարունակել են հարթակ տրամադրել վիրավորական (հայհոյախառն) գրառումների համար նույնիսկ ծանուցումից հետո»,- գրել էր Արփինե Հովհաննիսյանը:

Հավելենք նաև, որ ոստիկանություն հրավիրվելու մասին ֆեյսբուքում գրել է նաև Արմեն Աշոտյանը. «Դավիթ Շահնազարյանին այսօր հրավիրել էին ԱԱԾ: Արփինե Հովհաննիսյանն այս պահին ոստիկանությունում է: Ես վաղը նույնպես ոստիկանություն եմ հրավիրված: Ընդունում եմ խաղադրույքներ Նիկոլի Փաշինյանի վախեցած և խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ»: