Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերում անակնկալ ստուգայցեր է իրականացնում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասեր։
«Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների ստուգումից մինչև ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը պահելով ուշադրության կենտրոնում»,- ասված է Պապիկյանի գրառման մեջ։

