Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները

Լուրեր

04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
Բոլորը

Իրանի խորհրդարանի խոսնակ, ԱՄՆ-ի հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը չի վերաբացվի՝ մինչև նավթային պատժամիջոցների վերացումը, սառեցված ակտիվների ազատումը և ԱՄՆ-ի շրջափակման վերացումը, գրում է Mehr-ը։

Երեքշաբթի Իրանի խորհրդարանի նիստում ունեցած ելույթում նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը չի վերաբացվի՝ մինչև Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրում նշված բոլոր պայմանների լիարժեք կատարումը։

Ղալիբաֆը զգուշացրել է, որ Իրանը պատրաստ է թշնամուն պարտադրել ավելի ծանր պարտություն՝ իր գործողություններին համապատասխան։

«Ինչպես մենք կանխատեսել էինք՝ թշնամին, որը հուսահատությունից ընդունել էր պատերազմը դադարեցնելու համաձայնագիրը, շուտով հրաժարվեց իր պարտավորություններից՝ իր ծանր քաղաքական պարտությունը փոխհատուցելու համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է թշնամուն ավելի ծանր պարտություն պատճառել, քան նախկինում՝ իր գործողություններին և առաջխաղացումներին համապատասխան»,- հայտարարել է Ղալիբաֆը։