ԵՄ-ում մեզ չեն սպասում, եթե հիմա գործընթաց սկսենք, գիտե՞ք երբ կլինի, է հե՜յ. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իշխանությունների կողմից նախընտրական շրջանում իրականացված մի շարք քայլեր, այդ թվում՝ թոշակների բարձրացումը և բանակում ծառայության ժամկետի կրճատումը, սոցիալական կաշառքի բնույթ են ունեցել։

«Այն խախտումները, ընտրակեղծիքները, նաև սոցիալական կաշառքը, որն արվել է իշխանությունների կողմից՝ նախընտրական շրջանում թոշակների բարձրացումը, մինչև այդ առողջապահական համակարգի մեջ մտցնելը, որը իրենք պետք է անեին 2024 թվականին, բայց այսպես պահել-պահել են ընտրություններից վեց ամիս առաջ, բանակը վեց ամսով կրճատելը հենց էլի ընտրություններից առաջ․ այս ամեն ինչը կոնկրետ սոցիալական կաշառք է եղել, հատկապես թոշակների մասը»,– ասել է Քոչարյանը։

Նա անդրադարձել է նաև իշխանությունների ստացած արտաքին աջակցությանը՝ այն բնութագրելով որպես «անորմալ աջակցություն»։

«Այն արտաքին աջակցությունը, որն ունեցել է այս իշխանությունը, դա, չգիտեմ, շատ մի հատ աննորմալ աջակցություն էր՝ Մակրոններով, Եվրոպայի մյուս ղեկավարներով, Թրամփով ուղիղ, Միշելի՝ այստեղ գալով։ Հասկանո՞ւմ եք, սա այն է, որ մեզ են չէ՞ մեղադրում այս կողմի վրա հիբրիդային պատերազմ և այլն։ Այ այդ ամեն ինչը հենց իրական այդ հիբրիդային պատերազմն է եղել, որն արվել է իրենց համար, իրենց կողմից»,– նշել է պատգամավորը։

Քոչարյանը, մասնավորապես, Մակրոնի և Շառլ Միշելի այցերը գնահատել է որպես արտաքին միջամտություն՝ իշխանությունների կողմից կիրառվող հիբրիդային պատերազմի մասին խոսույթի համատեքստում։

Անդրադառնալով Ռուսաստանի և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին՝ նա նշել է, որ պետք է հաշվի առնել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողությունները։
«Հիմա Ռուսաստանը հայտարարել է, որ ինքն Ուկրաինայի տարածքում պատերազմում է Եվրամիության հետ։ Ինքն այդպես է ընկալում այս պատերազմը, և դրա մեջ, իհարկե, ճշմարտություն կա նաև՝ հաշվի առնելով, թե ով է ֆինանսավորում այնտեղ։ Ճիշտն ու սխալը մի կողմ դնենք, իր պատկերացմամբ այսպես է»,– ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այս պայմաններում Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու օրենքի ընդունումը կարող է խնդիրներ առաջացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում։

«Հայաստանը, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, գործընկերը, ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ և մնացածը, այս ամբողջ կախվածությամբ ու համագործակցությամբ հանդերձ՝ ընդունում է օրենք, որով գնում է դեպի Եվրամիություն։ Դրանից մնացած քայլերն են հետևում, խոսույթն է։ Հիմա իրենց կողմից էլ իրենք ասում են՝ դուք այն ժամանակ, երբ ես իրենց հետ պատերազմի մեջ եմ, օրենք եք ընդունում, որ գնում եք այնտեղ։ Ասում է՝ ժողովուրդ, կողմնորոշվեք»,– նշել է նա։

Քոչարյանը, սակայն, ընդգծել է, որ չի գնահատում՝ Ռուսաստանի կամ Հայաստանի իշխանությունների գործողությունները ճիշտ են, թե սխալ, այլ փորձում է նկարագրել ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով՝ խնդրահարույց է նաև այն, որ իշխանությունները մի կողմից ԵՄ-ին ինտեգրվելու մասին օրենք են ընդունում, իսկ մյուս կողմից հայտարարում, որ այդ օրենքը որևէ նշանակություն չունի։

«Նիկոլ Փաշինյանը գնում է տարբեր տեղեր, հայտարարում է, ասում է՝ այն օրենքը, որ ընդունել ենք, դա ոչ մի բան է, ուշադրություն մի դարձրեք դրա վրա, դուք այնպես կմնաք պահեստային անվադողի պես, այ երբ որ պահը լինի, մենք նոր կգնանք այնտեղ։ Հիմա նրանք էլ ասում են՝ չէ, այդպես չի լինի, դուք հիմա կողմնորոշվեք, մենք ձեր համար այսպես պահեստային անվադողի դերում չենք կարող լինել»,– ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե իշխանությունների համար այդ օրենքը «հայտ» չէ, ապա դրա ընդունման անհրաժեշտությունը չի եղել։
«Ի՞նչ իմաստ կար այդ օրենքն ընդունելու, եթե դա հայտ չեք համարում, եթե դա իրենից ոչ մի բան չի ներկայացնում։ Ի՞նչ է տվել ձեզ, ինձ, մեզ բոլորիս, այս մեր ժողովրդին այդ օրենքն ընդունելը։ Ոչ մի բան։ Ուղղակի հատուկ այսպես բզել, ինչ-որ բան անել, որից տուժում է հարցի մյուս կողմը»,– նշել է նա։

Նա ընդգծել է, որ եվրոպական ինտեգրման գործընթացը, իր գնահատմամբ, ներկայում հեռանկարային չէ, քանի որ Հայաստանը չունի սահման ԵՄ անդամ որևէ երկրի հետ։

«Եթե մենք գիտենք, որ մեզ ոչ մեկ Եվրոպայում չի ընդունելու ու մեծ հաշվով չի սպասում․․․ Իրենք են հայտարարում։ Եթե մենք հիմա պրոցես սկսենք, դա գիտեք՝ երբ է լինելու, թե չի լինելու։ Մենք սահման չունենք ոչ մի եվրոպական երկրի հետ։ Վրաստանում այդ գործընթացը սառեցված է։ Այսինքն՝ դա այնքան անհեռանկար բան է»,– նշել է Քոչարյանը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ եվրոպական ինստիտուտների և մշակույթի հետ ինտեգրումը տարբեր ոլորտներում անհրաժեշտ է։

«Ինտեգրվել տարբեր հարցերով, սովորել, այստեղ ներդնել ինստիտուտներ, եվրոպական մշակույթ շատ հարցերով՝ միանշանակ պետք է։ Մեր ասածն էլ է սա»,– ասել է նա՝ որպես օրինակ բերելով Շվեյցարիային և Նորվեգիային, որոնք ԵՄ անդամ չեն, սակայն եվրոպական ինստիտուտների հետ ունեն սերտ կապեր։

Քոչարյանը կասկածի տակ է դրել նաև ԵՄ-ին ինտեգրվելու մասին օրենքի գործնական նշանակությունը՝ նշելով, որ եվրոպական չափանիշներին համապատասխան ինստիտուտների ձևավորումը դրանից կախված չէ։

«Հենց սա է մեր հարցը՝ ինչի՞ համար եք արհեստական այս բաներն անում։ Հռոմի ստատուտը հիշո՞ւմ եք, որ ընդունում էին՝ Ալիևին դատելու համար ենք անում։ Դատեցի՞ն։ Գուցե մենք տեղյակ չենք, դատել են արդեն»,– ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ նման հարցադրումներ բարձրաձայնող ընդդիմադիրներին հաճախ պիտակավորում են՝ նրանց ներկայացնելով որպես այս կամ այն երկրի «ագենտ»։

«Մենք, որ այս սթափության կոչն ենք անում կամ այս հարցադրումները տալիս ենք, մենք սկսում ենք պիտակավորվել՝ «սրա ագենտ», «նրա ագենտ»։ Մենք ուղղակի խոսում ենք մեր այսօրվա՝ հաշվի առնելով մեր իրականությունը, այն իրենց ասած «իրական Հայաստանը» չէ, իրական Հայաստանի շահերից դա ինչքանո՞վ է բխում»,– նշել է Քոչարյանը։

Մանրամասները` տեսանյութում