«Պիտի աշխատենք մեր գյորա էդ օրինակները բերենք, որ հետո առողջական խնդիրներ չունենանք»․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Մամիկոն Ասլանյանը։ Նրա պնդմամբ՝ վերջին օրերին բարեկրթությունը խորհրդարանում դարձել է յուրօրինակ «ապրանք», որը փորձում են վաճառել միմյանց վրա։ Նա շեշտեց, որ պատգամավորների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նպատակ ունեին չվնասել հասարակության առանց այդ էլ ցածր մեդիակրթական մակարդակը, սակայն իրականությունն այլ է։

«Երբ ինչ-որ խոսույթների մեջ մենք այստեղ հայտնվում ենք «տերն ու ծառայի» կարգավիճակում, աղան կարծես սկսում է բարկանալ մեկս մյուսիս նկատմամբ»,- նշեց պատգամավորը։

Պատգամավորն առանձնակի անդրադարձավ ԱԺ նախագահության կողմից հնչող սպառնալիքներին՝ պատգամավորներին դահլիճից հեռացնելու վերաբերյալ։ Ըստ Ասլանյանի՝ նման լեքսիկոնը ոչ միայն անընդունելի է, այլև հակաօրինական։

«Այստեղ ոչ մեկ ոչ մեկին չի կարող ոչ դուրս շպրտել, ոչ ներս բերել։ Կներեք, այստեղ ոչ մեկի պապի կարտոլատեղը չի…»,- հայտարարեց նա՝ կոչ անելով մնալ օրինականության սահմաններում։

Անդրադառնալով հանձնաժողովների նախագահների ընտրությանը՝ Մամիկոն Ասլանյանը շեշտեց, որ ընդդիմության թեկնածուներին ձայն տալը ոչ թե մեծամասնության «բարի կամքն» է կամ «սիրո դրսևորումը», այլ Սահմանադրության պահանջը։

«Կարևոր է, որ այդ քաղաքացին, թեկնածուն լինի սահմանադրականության և պետականության գծի մեջ, և ամենևին կարևոր չէ՝ որքանով է համաձայն ներկայիս կառավարության որդեգրած գծին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան