Օջալանի հետ բանակցող պատվիրակությունը հանդիպել է Էրդողանի հետ

Լուրեր

21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էդ քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
21.10.2026 | 14:20
Նիգերիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
21.10.2026 | 14:11
Մեր վզին փաթաթում եք վավերացման պարտավորություն․ Արեգա Հովսեփյանը՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:02
Հայաստանի ներկայացուցիչը Պոդգորիցայում մասնակցել է Եվրոպա-Ասիա զբոսաշրջային համաժողովին
21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցության «Իմրալըի պատվիրակությունը» հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Մոտ 1.5 ժամ տևած հանդիպումից հետո պատվիրակությունը քննարկումները որակել է արդյունավետ, գրում է ermenihaber-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են «Խաղաղության և ժողովրդավարական հասարակության գործընթացը» վճռականությամբ շարունակելու իրենց համատեղ կամքը։ Հատուկ անդրադարձ է կատարվել Թուրքիայի ազգային մեծ ժողովում (TBMM) 467 կողմ ձայնով ընդունված «Ազգային համերաշխության և սոցիալական համախմբման ամրապնդման մասին» օրենքին, որը հանրությանը հայտնի է նաև որպես «Շրջանակային օրենք»։

Կողմերը գոհունակություն են հայտնել օրինագծի ընդունման կապակցությամբ՝ շեշտելով, որ այն դռներ է բացում ժողովրդավարության և քաղաքական դաշտի ամրապնդման նոր փուլի համար, ինչը կարևոր է երկրի և բոլոր քաղաքացիների համար։ Իմրալըի պատվիրակությունը հայտարարել է, որ շարունակելու է աշխատանքները «հանուն խաղաղության և ժողովրդավարության հետագա առաջընթացի»։

Պատվիրակությունը նաև շնորհայալություն է հայտնել այն բոլոր ուժերին, ովքեր մինչ օրս աջակցել են, առաջարկներ են արել, զգուշացրել են ինչ-որ բանի վերաբերյալ և կամ քննադատել են իրենց:

DEM-ի անդամներից կազմված պատվիրակությունը քրդերի հետ առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով պարբերաբար հանդիպումներ է ունենում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, որը Իմրալը կղզու բանտում է: