Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի վաշտի հրամանատարի ոչնչացման մասին

Լուրեր

27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքակաները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Բոլորը

Իսրայելի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի «Շաթի» գումարտակի վաշտի հրամանատարին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իսրայելի բանակը Գազայի հատվածի հյուսիսային մասում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի «Շաթի» գումարտակի վաշտի հրամանատար Մոհամմեդ Մուշթահիին։ Հարվածից առաջ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիական անձանց համար վնասը նվազագույնի հասցնելու նպատակով, այդ թվում՝ ճշգրիտ կառավարվող զինամթերքի կիրառմամբ և օդային հսկողությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բանակի տվյալներով՝ ոչնչացված զինյալը մասնակցել է Իսրայելի վրա հարձակմանը Գազայի հատվածից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, «և պատերազմի ընթացքում մի քանի պատանդ է պահել»։

«Ահաբեկիչը վերջերս փորձել է հարձակումներ իրականացնել Իսրայելի բանակի անձնակազմի և իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ և ոչնչացվել է՝ սպառնալիքը վերացնելու համար»,- հայտարարել է իսրայելական բանակը։