Ձեր տրավման մի փաթաթեք մեր վզին, ուզում ենք անկախ լինել․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ վերլուծելով կոնֆլիկտի պատմական նախադրյալները և քննադատելով ընդդիմության քաղաքական գիծը։

Ռուբինյանը հակադարձել է այն տեսակետին, թե կոնֆլիկտը սկսվել է 1988-ին՝ նշելով, որ դրա «ճարտարապետությունը» ձևավորվել է դեռևս 1905 թվականին՝ հայ-թաթարական բախումների ժամանակ։ Որպես հիմնական պատճառներ՝ նա առանձնացրել է էթնոսների խառը բնակեցվածությունը և կայսերական ազդեցությունը։

«Կոնֆլիկտ ծնող համար մեկ պատճառը խառը բնակչությունն է»,- շեշտել է նա՝ հավելելով, որ կայսրությունները հակված են հրահրել նման բախումներ, երբ թուլանում են, բայց փորձում են պահել իրենց ազդեցությունը։

Անդրադառնալով կոնֆլիկտների լուծմանը՝ Ռուբինյանը բերեց Հունաստանի և Թուրքիայի օրինակը, որտեղ բնակչության տրանսֆերը հանգեցրեց էթնիկ բախումների դադարեցմանը։ Նա զգուշացրեց, որ բնակչության վերադարձի մասին խոսակցությունները վտանգավոր են պետական մակարդակում։

«Այդ բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են… Երբ որ դու դա ձևակերպում ես որպես պետական նպատակ, դա նշանակում է վերածնել կոնֆլիկտային տրամաբանությունը»,-ասել է նա։

Դիմելով Դաշնակցությանը՝ Ռուբինյանը նշեց, որ հասկանում է նրանց «քաղաքական տրավման»՝ կապված 1918-ի իրադարձությունների և անկախության կորստի հետ․ «Այդ տրավման մի՛ փաթաթեք մեր վզին, մենք ուզում ենք անկախ լինել և մենք չենք ուզում, որպեսզի օտար պետությունները մեր վրա ճնշում գործադրեն»։

Ելույթի ավարտին նա կրկին հորդորեց ընդդիմությանը՝ օտարի շահերը սպասարկելու փոխարեն սատարել սեփական պետությանը։

Մանրամանսերը՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան