Էդգար Ղազարյանի հարցով նիստ կունենանք. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովում ստեղծված լարված իրավիճակի և բարեվարքության նորմերի հնարավոր խախտումների վերաբերյալ լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ առաջացած խնդրահարույց իրավիճակն ու Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը քննարկման առարկա կդառնան, և այդ հարցով հանդիպում ու նիստ կունենան։

«Սուր ելույթներ եղան, այդ պատճառով անհրաժեշտություն առաջացավ, որ խմբակցությունները միմյանց հետ իրավիճակի պարզաբանում անեն։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պահպանվեն բարեվարքության նորմերը»,- նշել է Կարապետյանը։

Անդրադառնալով իշխանական պատգամավորների կոչերին ու խորհուրդներին՝ Նարեկ Կարապետյանը ընդգծել է, որ ցանկալի կլիներ նման խորհուրդներ չտալ, քանի որ, ըստ պատգամավորի, իշխանական ճամբարում ևս կան խնդրահարույց պատգամավորներ, որոնց վերաբերյալ իրենք արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Էդգար Ղազարյանը կվերադառնա նիստերի դահլիճ և արդյոք քննարկվում է նրան մանդատից զրկելու հարցը՝ Կարապետյանը նշել է․ «Էդգար Ղազարյանը պատգամավոր է և լինելու է դահլիճում։ Մենք գնում ենք հարցը լուծելու համար, այլ ոչ թե այն բարդացնելու։ Կաշխատենք առաջացած խնդիրը լուծել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան