Բարեկրթության պայմանը խախտվո՞ւմ է. հարց Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 17:16
TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:08
Բաքվից մանրամասներ են հայտնել ՀՀ տարածք անցած ադրբեջանցի հովվի մասին
21.10.2026 | 17:08
Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայության տակ
21.10.2026 | 16:57
Կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել, գնացեք մտածեք, փորձեք հակափաստարկներ բերել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:52
«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է
21.10.2026 | 16:46
Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր
21.10.2026 | 16:35
Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հարցեր
21.10.2026 | 16:32
ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:23
Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից
21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Բոլորը

Ազգային ժողովի նիստերի դահլիճում փոխադարձ վիրավորանքներ են հնչել, որից հետո պատգամավորները միջանցք են դուրս եկել և վիճաբանություն է սկսվել։ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը սրիկայություն է անվանել իշխանությունների կողմից զոհերի անունները շահարկելը, որից հետո ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը նախազգուշացրել է, որ նմանատիպ ելույթներ այլևս չունենա, այլապես նրան «կէվակուացնեն» ԱԺ դահլիճից։

Միջանցքում լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ իրենց թիմակցի կողմից այնպիսի որակում է եղել, որը չպետք է լիներ:

«Պարոն Ղազարյանի ելույթում որակում եղավ, որի արդյունքում երկու կողմից որակումներ եղան»,- ասել է Կարապետյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե Էդգար Ղազարյանն իր ելույթում վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, և հարցին՝ արդյոք դրանով խախտվում է «բարեկրթության զինադադարը», Կարապետյանը հրաժարվել է մեկնաբանություններից՝ աշխատասենյակ մտնելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան