Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ

Լուրեր

05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական «ստվերային նավատորմի» Caroline Bezengi լվանավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ, հայտնել է ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը (IMO), գրում է DW-ն։

IMO-ի ներկայացուցիչների խոսքով՝ նավթային հետքը ներկայում լողում է Օմանի Ջազիրաթ ալ-Քիբլիա կղզուց հյուսիս-արևելք: Աղտոտումն արդեն հասել է մայրցամաքային հատվածին: Օմանի կառավարությունը նավթային հետքի մակերեսը գնահատում է 400 քառակուսի կիլոմետր:

Greenpeace կազմակերպությունը պնդում է, որ հետքը շատ ավելի մեծ է, և որ արդեն օգոստոսի 6-ին այն հասել է 600 քառակուսի կիլոմետրի: Սեզոնային մուսսոնները սահմանափակում են արտահոսող նավին հասանելիությունը և հետաձգում փրկարարական աշխատանքները:

Ըստ Reuters-ի՝ տվյալներով՝ Քամերունի դրոշի ներքո նավարկող Caroline Bezengi լցանավի վրա առաջացած խնդիրների մասին առաջին ազդանշանները ստացվել են հուլիսի սկզբին: Լցանավը Նովոռոսիյսկ նավահանգստից, որտեղ այն բեռնվել է նավթով, ուղևորվում էր դեպի Ասիա: Օմանի ծոցում նավը հայտնել է վնասվածքի մասին։ Հետագայում այն ​​շարժվել է դեպի Օման և մխրճվել ծանծաղուտը։

Միջադեպի մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվել, սակայն գործակալության տարածաշրջանի նավագնացության ոլորտի աղբյուրները պնդում են, որ նավի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Լցանավի վրա հարձակման մասին չի հաղորդվել։

Բնապահպանները զգուշացնում են, որ նավթի արտահոսքը կործանարար ազդեցություն կունենա Օմանի ծոցի էկոհամակարգի վրա։

Օմանի իշխանություններն ավելի վաղ նավի սեփականատիրոջից պահանջել էին հեռացնել շուրջ 110 տոննա հում նավթ տեղափոխող լցանավը։