Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը և Հայկ Ֆարմանյանն անդրադարձել են մաքսային ծառայության ոլորտում առկա խնդիրներին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից կիրառվող հնարավոր երկակի ստանդարտներին։

Արամ Վարդևանյանը նշել է, որ իշխանական պատգամավորների հարցերը հիմնականում վերաբերում էին վերջին 10 տարիներին մաքսային ոլորտում առկա համակարգային խնդիրներին։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք իշխող ուժը երկակի ստանդարտներով է մոտենում այս հարցին։ 

«Խնդրում եմ պարոն Ֆարմանյանին մի՛ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են ձեր նախընտրական ցուցակին։ Ի դեպ, Գևորգ Սաղոյանի մասին է խոսքը ձեր նախընտրական ցուցակի»,- հայտարարել է Վարդևանյանը՝ մատնանշելով, որ ՔՊ ցուցակում ներառված են անձինք, ովքեր նախկինում բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցրել մաքսային վերահսկողության ոլորտում։

Սա հիշելիս Վարդևանյանը սկսել է ծիծաղել, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատողություն է արել․ «Զսպե՛ք Ձեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան