Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
Քաղաքականություն
12.08.2026 | 17:54
Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 օդանավ է կործանվել Յալովա նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Anadolu գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ օդաչուն անվտանգ կերպով կատապուլտացվել է։
Գերատեսչությունը նշել է, որ «միջադեպի պատճառը կպարզվի մանրակրկիտ հետաքննությունից հետո»։

