Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 20:15
Փաշինյանը 2 տարի ունի․ կա՛մ ընդդիմությանը կհամոզի, կա՛մ նոր ընտրություններ կլինեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 20:09
Ֆրանսիայում հաստատվել է անասունների շրջանում տարածված Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը․ վարակվածը մահացել է
22.10.2026 | 20:00
Դե «կրակեք ձեր ոտքին», ինչ է՝ ՌԴ-ն թերացավ անվտանգային պարտականություններում․ Փաշինյանն էր ՀԱՊԿ-ի նախագահողը․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 19:47
Ընտրություն՝ առանց այլընտրանքի․ ինչ է լինում, երբ մեկ ուժ է մասնակցում ՏԻՄ ընտրություններին
22.10.2026 | 19:34
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
22.10.2026 | 19:18
Վրաստանում լրագրող է ձերբակալվել հայրենիքի դավաճանության մեղադրանքով՝ Դավիթ Գարեջիի հետ կապված Կոբախիձեի և Ալիևի միջև «գաղտնի գործարքի» լուրերի համար
22.10.2026 | 19:04
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցության հարցեր
22.10.2026 | 18:47
Կառավարությունը 148,5 մլն դրամ է հատկացրել 2 հայկական միջնադարյան ձեռագիր ձեռք բերելու համար
22.10.2026 | 18:32
Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
22.10.2026 | 18:19
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
22.10.2026 | 18:10
ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
Բոլորը

Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանը պատասխանել է պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հարցերին, որոնք վերաբերում էին Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ աշխատանքային կապերին, ինչպես նաև 2018 թվականի իշխանափոխությունից հետո իր աշխատանքից ազատմանը։

Պատգամավորի հարցին, թե կհորդորի՞ Գագիկ Խաչատրյանին վերադարձնել «պետությունից գողացվածը», Հայկ Ֆարմանյանը պատասխանել է, որ փաստերի չի տիրապետում և չի կարող գնահատականներ տալ քրեաիրավական տիրույթում գտնվող հարցերին։

«Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ։ Առաջին հերթին՝ իմ առաջխաղացման հետ կապված այն ժամանակահատվածում, որ աշխատել եմ, շնորհակալ եմ միշտ պարոն Խաչատրյանին»,- նշել է թեկնածուն՝ հավելելով, որ ՊԵԿ համակարգում աշխատել է տարբեր ղեկավարների, այդ թվում՝ Արմեն Ավետիսյանի, Հովիկ Հովսեփյանի և Դավիթ Անանյանի օրոք։

Ֆարմանյանը հայտարարել է, որ 2018 թվականին նոր իշխանությունների կողմից ուղիղ հրահանգ է տրվել որոշակի պաշտոնյաների՝ աշխատանքից ազատման դիմումներ գրելու համար։
«Ասել են՝ «դուք յուրային չեք, դիմում գրեք, գնացեք»։ Ես եղել եմ այն բացառիկ մարդկանցից մեկը, ով դիմում չի գրել»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ հետագայում աշխատանքից դուրս է մնացել կառուցվածքային փոփոխությունների հետևանքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան