Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում

Լուրեր

05.11.2026 | 11:33
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ծովահենություն և ավազակություն» է որակել եվրոպական երկրների կողմից ռուսական նավերի կալանավորումը։

«Եթե դա գործնականում իրականացվի, մենք ստիպված կլինենք հայելային պատասխան տալ»,- Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է նա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ընդ որում, ըստ Պուտինի, պարտադիր չէ, որ Ռուսաստանը «պատասխանի» նույն ջրերում, «այլ այնտեղ, որտեղ մենք ինքներս անհրաժեշտ և նպատակահարմար կհամարենք, այդ թվում՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի պատասխանատվության գոտում»։

«Նման հրաման արդեն տրվել է Պաշտպանության նախարարությանը։ Գիտեմ, որ այն նաև փոխանցվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարությանը, և ես կխնդրեի նրանց նույնպես ներկայացնել իրենց առաջարկներն այս խնդրի վերաբերյալ», – ասել է Պուտինը։

ԵՄ անդամ երկրներն ու Մեծ Բրիտանիան կալանավորում են ռուսական «ստվերային նավատորմի» նավերը՝ կեղծ դրոշների ներքո նավարկելու կասկածանքով։ Օրինակ՝ հունիսի վերջին Ֆրանսիան Սիցիլիայի ափերի մոտ կալանավորել է Deliver լցանավը, որը նավարկում էր Կամերունի դրոշի ներքո, սակայն դրա գրանցումն այդ երկրում չեղյալ էր հայտարարվել կալանավորումից մի քանի շաբաթ առաջ։

Միաժամանակ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակում Եվրամիությունը թույլատրել է միության անդամ երկրներին վաճառել ռուսական նավթը և նավթամթերքը, ինչպես նաև այլ բեռներ, որոնք կառգրավեն Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող նավերից: ԵՄ նոր կարգավորումները թույլ են տալիս նաև վաճառել նավերից առգրավված հացահատիկը: