Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քյաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

«Կարո՞ղ է գաք այստեղ ասեք՝ էդ ի՞նչ ձայնագրություններ էին, քաբաբից այստեղ շատ խոսվեց էլի․ էդ ի՞նչ քաբաբ էր, որ ձեր ներկայացուցիչները, ենթադրաբար, որ իրար հետ խոսում էին, ինչո՞ւ էին տողատակով ասում «քաբաբ»։ Կարո՞ղ եք բացատրել, խնդրում եմ եկեք այստեղ, բացատրեք՝ ինչպես է ստացվում, որ ձեր աջակիցները կոդային բառ են օգտագործում»,- Ազգային ժողովի ամբիոնից ընդդիմությանը դիմեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին՝ Հայաստանի տարածքի (29,743 քառակուսի կիլոմետր) վերաբերյալ։

Խաչատրյանը դիմել էր իշխանությանը՝ հայտարարելով, թե ո՞ւր է կորել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի 57 քառակուսի կիլոմետրը։
«Լեգիտիմ էր իմ այդ հարցը՝ երբ հանկարծ 29,800 քառակուսի կիլոմետրը դարձավ 29,743։ Ո՞րն է այդ իրավական ակտը, լավ, չիմանա՞նք, ե՞րբ է ընդունվել»,- ասել էր Խաչատրյանը։

Ռուբինյանը, դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավորներին, նշեց․

«Պարոն Խաչատրյանը եկել ասում է՝ էդ որտեղի՞ց վերցրեցիք 29,743 քառակուսի կիլոմետր թիվը։ Ինձնից կպահանջվի ընդամենը 15 վայրկյան էդ ելույթի ամբողջ հիմքը քանդելու համար։ 2005 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը վավերացրել է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը։ Երկիրը բաղկացած է 2,974,300 հեկտարից, որը բաժանելով ստանում եք 29,743 քառակուսի կիլոմետր։ Բա որտեղի՞ց ենք վերցրել, պարոն Խաչատրյան․ ձեզնից, անձամբ ձեզնից ենք վերցրել, դե դուք ասեք՝ էդ ու՞ր են կորել մնացած հեկտարները»,- նշեց Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Թամրազյան