Բաշար Ասադը հեռակա կարգով մահվան է դատապարտվել՝ մարդկության դեմ հանցագործությունների համար

Լուրեր

05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
Բոլորը

Սիրիական դատարանը երեքշաբթի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին դատապարտել է մահվան՝ երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակ «ռազմական հանցագործությունների» և «մարդկության դեմ հանցագործությունների» մեղադրանքներով, գրում է France 24-ը։

Նույն գործով մահվան է դատապարտվել նաև Ասադի զարմիկ Աթեֆ Նաջիբը՝ Դարաա նահանգի հարավային մասում բռնությունները ղեկավարելու մեղադրանքով, որոնք հանգեցրել են ապստամբության, իսկ ավելի ուշ՝ քաղաքացիական պատերազմի։

Անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում Նաջիբը կանգնել է դատարանի առաջ՝ մինչ դատավորն ընթերցում էր դատավճիռը։

Բաշար Ասադն ու նրա եղբայրը՝ Մահերը, ընտանիքների հետ միասին Ռուսաստան են փախել 2024 թվականի դեկտեմբերին, երբ ապստամբները մտել էին մայրաքաղաք Դամասկոս։

Աթեֆ Նաջիբը հետագայում կալանավորվել է և դարձել ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը դատապարտվել է։

Նաջիբը սիրիական բանակի նախկին բրիգադի գեներալ է, որը 2011 թվականին Ասադի պաշտոնավարման օրոք եղել է Սիրիայի հարավային Դարաա նահանգի քաղաքական անվտանգության ճյուղի ղեկավարը։

Ասադի դեմ կայացված այս դատավճիռն առաջինն է Սիրիայի անցումային իշխանությունների օրոք, որոնք այս տարի սկսել են դատել նախկին կառավարության անդամներին՝ առկա կամ հեռակա կարգով։