Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Արդյո՞ք այդ նոր տեքստի մեջ, որը հայ ժողովուրդը չի տեսել, Անկախության հռչակագրին հղումը հանված է, թե՞ ոչ։ Ժամկետների մասով՝ ինչո՞ւ են այդ փոփոխությունները տեղի ունենում, մարտի 1-ին պետք է հրապարակվեր, հիմա ասում եք՝ մինչև տարվա վերջ»,- Ազգային ժողովում, դիմելով Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել։

«Մենք գրում ենք նոր Սահմանադրություն, ոչ թե վերցրել ենք Սահմանադրությունը և մեջից ինչ-որ բաներ ենք ջնջել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ։ Արդյո՞ք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում Անկախության հռչակագրին․ ոչ, և չպետք է պարունակեր, և այստեղ Ալիևը որևէ կապ չունի, որքան էլ որ դուք խոսեք այդ մասին»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը

Ջուլհակյանը, պատասխանելով ժամկետների վերաբերյալ հարցին, նշեց, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է, և այն կհրապարակվի, երբ պատրաստ լինի որպես ամբողջական տեքստ։ Նա նաև ասաց, որ նախատեսված է այն հրապարակել մինչև տարեվերջ։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան