TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

«TRIPP-ը ևս գազամուղի է վերաբերում․ այսինքն՝ Հայաստանի տարածքով անցնելու է TRIPP-ի շրջանակներում գազամուղ, և սա գուցե ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք ևս մեկ աղբյուր ունենալու, օգտվելու այդ գազամուղի հնարավորություններից»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ թեև սա դեռևս տեսական դիտարկում է, սակայն գործնականում այն իրականացնելը բարդ չէ:

«Իհարկե, սա շատ տեսական միտք է, որը ես հիմա էս պահին արտահայտում եմ, բայց դա բարդ չէ գործնականում իրականացնել»,- ընդգծեց Խանդանյանը։

Նա նաև անդրադարձավ TRIPP ծրագրի ընդհանուր ընթացքին ու այլ ենթակառուցվածքային ուղղություններին։

«Ընթացքի մեջ է իրագործելիության ուսումնասիրությունը, և ես մեծ հույս ունեմ, որ հնարավորինս արագ արդեն բուն շինարարությանը կանցնենք երկաթուղու, նաև հետաքրքրություն կա հնարավորինս արագ էլեկտրագծերի անցկացման տեսանկյունից, որովհետև հիշում եք, որ TRIPP-ը միայն երկաթուղի չէր, այլ նաև այլ ենթակառուցվածքների ծրագիր էր»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։