Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը

Լուրեր

05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է օրենքը, որը սահմանափակ և զուգակցված համաներում է նախատեսում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների համար։ Օրենքն ընդունվել է ձայների 468 անդամ կողմ, 88 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սակայն, ըստ AFP-ի, օրենքը որևէ դրույթ չի ներառում PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի ճակատագրի վերաբերյալ, որը 27 տարի է՝ Իմրալը կղզու բանտում է։

Փաստաթուղթը նախատեսում է մեխանիզմ է, որը PKK-ի զինյալների համար ճանապարհ է բացում Թուրքիայում խաղաղ կյանքին վերադառնալու համար։ Մասնավորապես, որոշակի հանցագործությունների համար քրեական հետապնդումը և դատավճիռների կատարումը կդադարեցվի հինգից տասը տարի ժամկետով։ Եթե այս ընթացքում նոր հանցագործություններ չկատարվեն, հետաքննությունները կդադարեցվեն։ Այս դրույթը չի տարածվի ծանր հանցագործությունների համար դատապարտվածների վրա։

Ըստ թուրք օրենսդիրների՝ առաջին փուլում կարող են ազատ արձակվել թուրքական բանտերում պահվող PKK-ի շուրջ 10,000 նախկին կողմնակիցներից մոտ 3,500-ը։ Սակայն օրենքը կարող է կիրառվել միայն այն բանից հետո, երբ անվտանգության մարմինները կհաստատեն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և դրան հարող ուժերի լուծարումը, ինչպես նաև նրանց կողմից զենքի հանձնումը: Սա պետք է հաստատվի Ազգային անվտանգության խորհրդի կողմից։

Քվեարկությունից առաջ օրինագծի օգտին հանդես են եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավորները, ինչպես նաև քրդամետ ընդդիմադիր DEM ​​կուսակցության անդամները։

Թուրքիայի նախագահի վարչակազմը ողջունել է օրենքը՝ այն անվանելով «կարևոր ազդանշան»՝ ի պաշտպանություն «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի»։

Մինչ այդ, PKK-ն հայտարարել է, որ օրենքի շատ դրույթներ անարդյունավետ կլինեն, եթե Աբդուլլահ Օջալանն ազատ չարձակվի։