Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էդ քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
21.10.2026 | 14:20
Նիգերիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
21.10.2026 | 14:11
Մեր վզին փաթաթում եք վավերացման պարտավորություն․ Արեգա Հովսեփյանը՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:02
Հայաստանի ներկայացուցիչը Պոդգորիցայում մասնակցել է Եվրոպա-Ասիա զբոսաշրջային համաժողովին
21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանի թեկնածության քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը նրան երեք հարց ուղղեց։

Ղազարյանը նախ հետաքրքրվեց Գաբրիելյանի՝ «Օմարի արծիվ» ու «Նավակ ճոճող» կեղծանուններով։ 

Գաբրիելյանը պատասխանեց, որ «Օմարի արծիվ» անվանումը օգտագործել է զինվորական ծառայության տարիներին՝ Քարվաճառում։

Նրա խոսքով՝ ծառայության ընթացքում երբեմն գրառումներ է արել և այդ կեղծանունն օգտագործել, քանի որ իրեն ընկալել է որպես որոշ զինծառայողների ձայնը բարձրաձայնող և նրանց ներկայացնող անձ։

Էդգար Ղազարյանի երկրորդ հարցը վերաբերում էր 2020 թվականի պատերազմից հետո ականապատ դաշտերի քարտեզները Ադրբեջանին փոխանցելուն։ 

Ընդդիմադիր պատգամավորը Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում ռազմական բնույթի հույժ գաղտնի տեղեկությունները հակառակորդին փոխանցելու որոշմանը։

Գաբրիելյանը պատասխանեց, որ այն հարցերը, որոնց հիմքում մարդկային կյանքեր են, պետք է քննարկվեն, և որևէ հարց չպետք է մարդկային կյանքից ավելի բարձր դասվի։ Նա նշեց, որ ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը տեղի է ունեցել որոշակի համատեքստում՝ հիշեցնելով նաև Բաքվում պահվող հայերի մասին։ 

Ղազարյանի երրորդ հարցը վերաբերում էր իր քրոջ՝ Լիլիթ Ղազարյանի պաշտոնանկությանը։

Էդգար Ղազարյանը նշեց, որ Լիլիթ Ղազարյանը Գաբրիելյանի ղեկավարած Դեղերի փորձագիտական կենտրոնի տեղակալն է եղել, իսկ վերջերս՝ ընտրություններից անմիջապես հետո, հեռացվել է պաշտոնից։

Գաբրիելյանը պատասխանեց, որ այդ հարցին ամբողջությամբ անկեղծ պատասխանելու դեպքում իր գնահատականները կարող են դուր չգալ Էդգար Ղազարյանին։

«Ես տենց բավականին սուր և խիստ գնահատականներ ունեմ ընդհանրապես այդ կառույցի գոյության և կառույցի գործառույթների մասով»,- ասաց նա։

Գաբրիելյանը նաև հայտարարեց, որ Լիլիթ Ղազարյանը պետք է պաշտոնից ազատված լիներ դեռ իր ղեկավարության տարիներին։

«Տիկին Ղազարյանը պետք է աշխատանքից ազատվեր իմ հրամանով դեռ, օրինակ, էն պահից սկսած, երբ որ ես դարձել եմ տվյալ հիմնարկի ղեկավար»,- ասաց նա՝ հավելելով, որ պաշտոնը ստանձնել է 2021 թվականի հունիսի 21-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան