Երևանում կայացել է «Տեղական ինքնակառավարում Հայաստանում» ծրագրի փակման համաժողովը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է «Տեղական ինքնակառավարում Հայաստանում» ծրագրի փակման համաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրի­զերը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ համա­ֆինան­սավորող և իրականացնող կազմակերպություններից, շուրջ 150-ից ավելի ներկայացուցիչներ գործընկեր համայնքներից, ավագանիներից, մարզպետարաններից, միջազգային կազմակերպու­թյուն­ներից, քաղաքացիական հասարակությունից և ՏԿԶ նախարարին կից հասարակական խորհրդի կազմից։

Ինչպես ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություից, ողջունելով համաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ փոխնախարար Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Շվեյցարական գործընկերության հետ երկար տարիների համագործակցությունը և ընդգծել, որ համատեղ իրականացվող բոլոր ծրագրերում նկատելի են եղել մարտահրավերներ ու նորարարության տարրեր, որոնք ինքնին վկայում են ծրագրերի սպասված և, ժամանակի առումով, ակտուալ լինելու մասին:

Փոխնախարարը կարևորել է գործընկերների միջև ձևավորված յուրատեսակ աշխատանքային ձևաչափը, որն իրականության մեջ նոր է և հնարավորություն է ստեղծել մեկտեղել ոչ միայն նյութական ռեսուրսները, այլև ինտելեկտուալ փորձը, կարծիքները, տեսլականները: «Այսօր մենք կարող ենք վստահաբար արձանագրել, որ թիմային աշխատանքի շնորհիվ շատ ու շատ փոքր և խոշորացված համայնքներում իրականություն ենք դարձրել մեր բոլոր այն գաղափարները, որոնք մեր առջև դրել էինք ենթակառուցվածքների օժանդակության, էլեկտրոնային ժամանակակից կառավարման համակարգերի, մասնագիտական ծրագրեր ուղղությամբ»,-իր խոսքում նշել է Վ. Տերտերյանը: Վերջինս շնորհակալություն է հայտնել ներկաներին արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

Համաժողովի ընթացքում ամփոփվել է «Տեղական ինքնակառավարում Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում էր Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Շվեյցարիայի զարգացման և համագործակ­ցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից։ 2015 թ. սկսած Ծրագրի շրջանակներում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկե­րության (GIZ), Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվել են համայնքային զարգացմանն ուղղված տարաբնույթ նախագծեր։

Ծրագրի ամփոփման առիթով համաժողովին ներկայացվել են 2015-2018 թթ. ձեռքբերված հիմնական արդյունքները և Ծրագրի գործառման հիմնական ոլորտները։