Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Քաղաքականություն
10.08.2026 | 15:17
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ վարչապետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թումանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք՝ Արտաշես Թումանյանը վարչապետի խորհրդական նշանակվել էր 2021 թվականին:

