Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Ազգային ժողովում բաշխվել են մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների առաջադրման իրավունքները։ Այսպես՝ 8 հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ի՝ «Ուժեղ Հայաստանը», իսկ 1-ի՝ «Հայաստան» խմբակցությունը։

Հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրեց Պաշտպանության և անվտանգության, Պետաիրավական, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի, Առողջապահության, Աշխատանքի և բարեկեցության հարցերի, ինչպես նաև Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները։

«Ուժեղ Հայաստանը» ընտրեց Ֆինանսավարկային և բյուջետային, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները։

«Հայաստան» խմբակցությանը բաժին հասավ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը։

Հանձնաժողովների ընտրության ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, մասնավորապես, ընտրեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, ինչին Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Հետաքրքիր ընտրություն էր, պարո՛ն Կարապետյան»։

Մանրամասները՝ տեսանյութում։