Քարոզարշավի 9-րդ օր․ Ծառուկյանն առաջին անգամ խոսում է ԼՂ հարցի լուծումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 16:29
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:18
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քարոզարշավի 9-րդ օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն սկսեց Ապարանից։ Այստեղ նա ապարանցիներին մանրամասն բացատրում է, թե ինչպես կատարեն քվեարկությունը։ Վարչապետի պաշտոնակատարը տեղացիներին ասում է, որ սկզբից նրանք վերցնելու են 11 քվեաթերթիկ, որից միայն մեկի վրա են կատարելու քվեարկությունը։

«Երբ որ էս քվեաթերթիկը դնեք ծրարի մեջ, տանեք քվեատուփի մոտ, նրա վրա դրոշմանիշ փակցնեն և դուք գցեք քվեատուփի մեջ, դուք դրանով ձեր արդար և աշխատասեր ձեռքով ուղիղ ինձ ընտրում եք ՀՀ վարչապետ»,- ասում է «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նոր Հաճնում քարոզարշավ իրականացնող «Լուսավոր Հայաստանի» նախագահը մի քիչ դժգոհ էր բյուրոկրատական քաշքշուկներից, որոնք մարզկենտրոնների բնակիչներին նյարդայնացնում են։

«Գնացել ենք տեխասմոտր ենք արել,- մարզերի բնակիչների դժգոհություններն է ամփոփում պարոն Մարուքյանը,-տեխզննման կտրոն, հիմա մի հատ կնիքի համար պետք ա գնանք մարզկենտրոն։ Կարո՞ղ ա պարապ ենք մենք ձեր համար»։

Այստեղ պարոն Մարուքյանը տեղացիներին հիշեցնում է, որ իրենց ընտրած պատգամավորն իրենց ձայնն է խորհրդարանում, իմացեք ում եք ընտրում․ «Այնպիսի ձայն ունեցեք, որ զրնգա, ոչ թե բերանները ջուր առած գան նստեն»։

Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն առանձնապես ծանր չի տանի, եթե Դաշնակցությունը խորհրդարան չմտնի, թեպետ չի հասկանա, թե ինչու չպետք է մտնի։

«Առնվազն տարօրինակ է էդպիսի հարց հնչեցնել մի քաղաքական ուժի, որը աշխարհի 35 երկրում ունի ազդեցություն, մի շարք, էդ թվում իսլամական երկրներում ունի պառլամենտի անդամներ, կառավարության անդամներ և սեփական հայրենիքում էդպիսի հարց է առաջանում»,- զարմանում է ՀՅԴ-ից ԱԺ պատգամավորության թեկնածու Արծվիկ Մինասյանը։

«Բարգավաճ Հայաստանի»նախագահը 9-րդ օրվա քարոզարշավը սկսեց Գավառի եկեղեցում մոմ վառելով։ Հետո եկեղեցուց հրապարակ մտնելով պարոն Ծառուկյանի առաջին նախադասությունն էր՝ շատ շնորհակալ եմ հավատքի համար։

«Ես այսօր, գիտեք, զրոյից կայացած, Աստծո կամոք, Աստծո օրհնանքով, որը կյանքում պետք է մարդ բարի լինի․․․ Տատս էր ինձ ասում՝ բալա ջան, չոր թե թաց էթաս, կանաչ վերադառնաս»,- հիշում է ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավորության թեկնածու Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը գավառցիներին տեղեկացրեց, որ եթե նրանք իրենց քվեն պարոն Ծառուկյանին չտան, ինքը չի նեղանա, ինքն այդպիսի մարդ չէ։ Սակայն այսօր պատգամավորության թեկնածուն առաջին անգամ մանրամասնեց, թե ինչպես է պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը

«Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդը, դուք արդեն վաղուց լուծել եք, միայն մնում ա համաշխարհային ճանաչում ունենա, ինչ որ մերն ա, վերցրել ենք։ Համաշխարհային ճանաչում պետք է ունենա, և ասենք դրա համար ի՞նչ ա պետք՝ ժամանակ։ Ժամանակն ավելի քիչ պետք կլինի այն դեպքում, երբ մենք հզոր լինենք, պետությունը հզոր լինի»,-մանրամասնում է ԲՀԿ առաջնորդը։

«Մենք» դաշինքն այսօր քարոզչություն էր իրականացնում Երևանի Նոր Նորք համայնքում։ Այստեղ դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ խորհրդարան անցնելու դեպքում դաշինքը կառաջարկի, որ բանակը համալրվի ևս 20 հազար պայմանագրային զինծառայողով

«Էդ 20 հազար մարդուն, եթե վճարենք 1000 դոլարին համարժեք դրամ, էդ մարդիկ չեն գնա խոպաններ, ընտանիքները չեն բաժանվի, էդ մարդիկ էս գումարը կծախսեն էստեղ ներսում, իրենց հայրենիքում, դրանից տնտեսական շարժ կձևավորվի ու դա շատ-շատ լուրջ խնդիրներ կլուծի երկրի ու տնտեսության համար»,-մանրամասնում է «Մենք» դաշինքից ԱԺ պատգամավորության թեկնածու Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ քարոզարշավին մասնակցում է 9 կուսակցություն և 2 դաշինք։ Վաղը քարոզարշավի 10-րդ օրն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան