Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար

Լուրեր

21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության պահուստային ֆոնդից 25 մլն 992 հազար դրամ է փոխանցվելու Ազգային ժողովի աշխատակազմին՝ վարչական շենքին կից արտաքին վերելակի կառուցման աշխատանքների դիմաց կապալառուին վճարում կատարելու նպատակով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության փաստաթղթերից։

Հիմնավորման համաձայն՝ արտաքին վերելակի կառուցման համար «ԱՎԱԳ-ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքները մինչև 2025 թվականի ավարտը ամբողջությամբ չեն իրականացվել, ինչի հետևանքով ծրագրի համար ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված ֆինանսական միջոցները վերադարձվել են պետական բյուջե։

Նշվում է, որ կապալառուն պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարել է 2026 թվականի առաջին կիսամյակում, աշխատանքներն ընդունվել են պատվիրատուի կողմից, իսկ ընկերությունը ներկայացրել է ընդհանուր 25 մլն 992 հազար դրամի հարկային հաշիվներ, որոնք ենթակա են վճարման։

ԱԺ աշխատակազմը ծախսը համարում է հրատապ և առաջնային՝ այն հիմնավորելով վարչական շենքում անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։

Նարեկ Կիրակոսյան