«Զանգեզուրի միջանցքը» բացվելու դեպքում Ստամբուլից հնարավոր կլինի մեքենայով կամ գնացքով հասնել Բաքու․ այնքան էլ հեռավոր հեռանկար չէ․ Հաջիև

Լուրեր

21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը թուրքական CNN Turk-ի հետ զրույցում հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կստեղծի նոր տրանսպորտային հնարավորություններ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Հաջիևը նշել է, որ «Ադրբեջանը հասել է իր սեփական սահմաններում ենթակառուցվածքային նախագծերի վերջնական փուլին, Բաքվից մինչև Զանգիլան և Հայաստանի սահման ձգվող ճանապարհային ու երկաթուղային գծերը մոտենում են ավարտին, և որ Նախիջևանում երկաթուղային գծերը նույնպես վերականգնվել են»։

Հիշեցնելով, որ Թուրքիան կառուցում է Կարս-Իգդիր նոր երկաթուղային գիծը, նա նշել է, որ տարածաշրջանում ձևավորվելու է նոր տրանսպորտային հանգույց։

«Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, ապա Ստամբուլից հնարավոր կլինի ավտոմեքենայով կամ գնացքով հասնել մինչև Բաքու։ Սա այնքան էլ հեռավոր հեռանկար չէ։ Ինտենսիվ դիվանագիտական և ենթակառուցվածքային աշխատանքներ են ընթանում»,- ասել է Հաջիևը։

Նրա խոսքով՝ Հայաստանը նույնպես, ԱՄՆ-ի հետ միասին, պարտավորություն է ստանձնել ավարտել շուրջ 42 կիլոմետրանոց բացակա հատվածի շինարարությունը, որի ավարտից հետո ճանապարհորդության և առևտրի նոր հնարավորություններ կստեղծվեն։

Նշելով Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու կարևորությունը՝ Հաջիևն ասել է, թե Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում ստեղծվել է խաղաղ իջավայր։ Հիշեցնելով Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, թե Ադրբեջանի նպատակը համաձայնագիրը միայն թղթի վրա թողնելը չէ։

«Ադրբեջանի նպատակն այս փաստաթղթերը թղթի վրա չթողնելն է, այլ դրանք իրականում և գործնականում կյանքի կոչելը։ Թուրքիայի հետ համակարգված՝ մենք գործում ենք մեր ղեկավարների կողմից սահմանված «ճանապարհային քարտեզի» համաձայն։ Ադրբեջան-Հայաստան և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացները շարունակվում են զուգահեռաբար»,- հայտարարել է նա։

Միաժամանակ, Հաջիևը դժգոհել է, թե Հայաստանն Ադրբեջանի դիմումով ներկայացրել է որոշ ականապատ դաշտերի քարտեզներ, սակայն դրանք, իբր, չեն համապատասխանում տեղում առկա իրավիճակին։

«Քարտեզների տեղեկատվությունը չի համապատասխանում տեղում ականների գտնվելու վայրերին։ Հետևաբար, մենք ստիպված էինք ամբողջ աշխատանքը կատարել զրոյից»,- նշել է նա։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, կողմերի միջև չկա նման պայմանավորվածություն։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի