Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Պաշտոնական Բաքուն շարունակում է նախապայմաններ առաջ քաշել Հայաստանի հետ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Թուրքական Haber Global հեռուստաալիքին տված մեկնաբանությունում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «հոդվածը, որը նախատեսում է տարածքային պահանջներ Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ, պետք է բացառվի Հայաստանի Սահմանադրությունից»։

Նրա խոսքով՝ ստացվող ազդանշանները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։

«Այն բանից հետո, երբ տարածքային պահանջները կբացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը խնդիր չի տեսնի վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի փաստացի խաղաղ իրավիճակ»,- ասել է Հաջիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի