Ընտրություններին «Իմ քայլին» արջի ծառայություն մատուցողները վատ կվերջացնեն. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
20.10.2026 | 13:07
Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ընտրություններին «Իմ քայլին» արջի ծառայություն մատուցողները վատ կվերջացնեն։ Դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լուրերին, թե նախկին ՀՀԿ-ի համար ձայն հավաքողները հիմա էլ դա անում են «Իմ քայլը» դաշինքի համար։

Կարծիքներին, թե Արամ Հարությունյանին մեղադրանք առաջադրելն ու պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով դատական նիստը բեմականացում է, պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում քարոզարշավի ընթացքում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Բոլոր այդ իրադարձությունները մեր կողմից կառավարվող իրադարձություններ չէին։ Մեկ էլ ասում են՝ այնուամենայնիվ, «Իմ քայլը» դաշինքն առաջին տեղն է զբաղեցնելու կամ բավական մեծ քանակով ձայներ է հավաքելու։ Ակնհայտ է, որ դա չէ, որ պետք է մեզ օգնի, որ բավական շատ ձայն հավաքենք»։

Հարցին՝ ճիշտ չէ՞ր լինի սպասել այս խորհրդարանի աշխատանքների ավարտին, երբ Արամ Հարությունյանն այլևս պատգամավոր չի լինի և անձեռնմխելիությունից զրկելու խնդիր չէր լինի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Եթե օրենքը պահանջում է, և դատախազը պատրաստ է ներկայացնել, ինչի՞ համար։ Օրենքի բնականոն գործընթաց է, պետք է արվի՝ անկախ նրանից՝ ԱԺ-ի այս նիստը կկայանար, թե՝ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում: