Ես առաջարկում եմ զրոյական կետ մեր հարաբերություններում, բայց սուր բանավեճ. Ռուբինյանի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
Բոլորը

Իններորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որտեղ նոր մշակույթ ձևավորելու և խորհրդարանական հարաբերություններում «զրոյական կետ» սահմանելու առաջարկ է արել ընդդիմությանը։

Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել ավելի քան 700,000 քաղաքացիներին, ովքեր վստահության մանդատ են տվել իշխող ուժին՝ շարունակելու բարեփոխումներն ու խաղաղության օրակարգը։ Անդրադառնալով խորհրդարանում ձևավորված «զազրախոսության և վիրավորանքի» մթնոլորտին՝ բանախոսը նշել է, որ հանրության մեջ կա կոնսենսուս՝ ԱԺ-ն համարել անպտուղ վեճերի վայր։ Ըստ նրա՝ այս «անեծքը» կոտրելու համար անհրաժեշտ է հասկանալ պատճառը, որն ինքը տեսնում է ընդդիմության կողմից ժողովրդի ընտրությունը չընդունելու մեջ։

Ռուբինյանը հիշեցրել է նախորդ և ներկա գումարումների պատգամավորների այն ձևակերպումները, որոնցով 2018 թվականի հեղափոխությունը կոչվել է «իշխանազավթում» կամ «թուրք-ադրբեջանական պրոյեկտ»։ Նա շեշտել է, որ նման որակումները նսեմացնում են ժողովրդի ընտրելու իրավունքը և ստեղծում ռադիկալացման փակ շղթա, ինչը խանգարում է բնականոն օրինաստեղծ աշխատանքին։

Որպես լուծում՝ Ռուբեն Ռուբինյանն առաջարկել է խորհրդարանական հարաբերությունները սկսել «զրոյական կետից»։ Նրա առաջարկած մոդելը ենթադրում է «շատ սուր, բայց բարեկիրթ բանավեճ», որտեղ չեն հատվի մարդկային պարկեշտության սահմանները։ Բանախոսը հորդորել է ընդդիմադիր խմբակցություններին՝ մասնավորապես «Հայաստան» դաշինքին, վերցնել իրենց հասանելիք պաշտոնները և լիարժեք լծվել օրինաստեղծ աշխատանքին՝ հիշեցնելով, որ նրանք երդվել են ծառայել ՀՀ շահերին։

Վերջնագիր և խաղաղության տեսլական Ռուբինյանը երաշխավորել է, որ ընդդիմության կողմից առաջարկն ընդունվելու դեպքում իշխող ուժը կցուցաբերի համապատասխան վերաբերմունք, սակայն նախազգուշացրել է՝ եթե շարունակվի հնացած և «տրորված» ճանապարհը, «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստ է դրան «ամենակոշտ իմաստներով»։ Ելույթը եզրափակվել է խաղաղության մաղթանքով և հարգանքի տուրքով նահատակներին, ում շնորհիվ հնարավոր է դարձել անկախ Հայաստանում Ազգային ժողովի նիստ գումարելը։

Մանրամասները՝ տեսանյութում։