Փաշինյանը ստորագրեց Կառավարության հրաժարականը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
Բոլորը

Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանը, ավելի ճիշտ՝ արդեն մեկնարկել է, և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Հանրապետության նախագահին է ներկայացնում իր հրաժարականը։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Նիկոլ Փաշինյանը։

«Եվ ես հիմա պատրաստվում եմ ստորագրել կառավարության հրաժարականը՝ համաձայն Սահմանադրության 158-րդ հոդվածի, որն ուղղված է Հանրապետության նախագահին։ Գրությունը հետևյալն է. «Մեծարգո՛ պարոն նախագահ, հիմք ընդունելով Սահմանադրության 158-րդ հոդվածը՝ խնդրում եմ ընդունել կառավարության հրաժարականը»։

Այսօր, հիմա այս գրությունը կուղարկվի Հանրապետության նախագահին, և նախագահը, Սահմանադրության համաձայն, կընդունի կառավարության հրաժարականը։ Ասեմ նաև, որ այս պայմաններում, մինչև նոր կառավարության ձևավորումը, կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները։

Իսկ հաջորդիվ Սահմանադրության 149-րդ հոդվածն ասում է, որ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Այսօր խորհրդարանական մեծամասնությունը Հանրապետության նախագահին կներկայացնի վարչապետի թեկնածուին, և համապատասխանաբար տեղի կունենա նշանակում՝ համաձայն Սահմանադրության 148-րդ հոդվածի»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։