Որտեղ է Ամենայն Հայոց կաթողիկոսը. նոր կադրեր ԱԺ նիստի լարված հատվածից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Իններորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը մեկնարկել է լարված մթնոլորտում։ Չնայած նիստը նախագահող տարիքով ավագ պատգամավորի հորդորներին՝ մի կողմ թողնել տարաձայնությունները և հավաքվել պետության շուրջ, դահլիճում բուռն վեճ է բռնկվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայության պատճառով։

«Որտե՞ղ է Հայոց Հայրապետը»,- նախագահողից հետաքրքրվել է «Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանը։

«Պարո՛ն նախագահող, հարց կարելի՞ է վարման կարգով։ Որտե՞ղ է Հայոց Հայրապետը։ Որտե՞ղ է»,- հետաքրքրվել է Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ ըստ կանոնակարգի՝ Կաթողիկոսը պետք է ներկա լինի անդրանիկ նիստին։

Նիստը նախագահող տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը խստորեն կոչ է արել պահպանել լռություն և չխանգարել օրակարգային ընթացակարգերին։ Նա հիշեցրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածը, ըստ որի՝ ողջույնի ելույթներից հետո պետք է տեղի ունենա պատգամավորների երդման արարողությունը։

«Դուք եկել եք խանգարելո՞ւ համար։ Այսպես չի կարելի»,- հայտարարել է նախագահողը՝ սպառնալով կիրառել կարգապահական միջոցներ, եթե պատգամավորները շարունակեն ընդհատել նիստի բնականոն ընթացքը։

Երդման արարողությունը Չնայած դահլիճում տիրող աղմուկին և ընդդիմադիրների դժգոհությանը՝ նախագահողն ընթերցել է պատգամավորի երդման տեքստը։

Մանրամասները՝ տեսանյութում։