Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր

Լուրեր

05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
Բոլորը

Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում հուլիսի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպել է Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչի գլխավորած պատվիրակությանը։

ԲՏԱ նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, իրականացվող բարեփոխումները, ստարտափ և նորարարական էկոհամակարգի զարգացման նախաձեռնությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Անջելա Յակշիչ Ստոյանովիչն անդրադարձել է Չեռնոգորիայում բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առաջնահերթություններին, ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և արձանագրված ձեռքբերումներին։ Նա խոսել է բարձր տեխնոլոգիական և ստարտափ էկոհամակարգերի զարգացման, թվային ենթակառուցվածքների կատարելագործման, ինչպես նաև կրթական համակարգում թվային տեխնոլոգիաների և թվային հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի մասին։

Կողմերը քննարկել են Seaside Startup Summit-ի ձևաչափը հետագայում Չեռնոգորիայում կազմակերպելու հնարավորությունը, ինչպես նաև համատեղ միջոցառումների իրականացման հեռանկարները՝ նպատակ ունենալով ընդլայնել երկկողմ համագործակցությունը, խթանել փորձի փոխանակումը և բարձրացնել երկու երկրների միջազգային ճանաչելիությունը տեխնոլոգիական ոլորտում։

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը՝ անդրադառնալով մասնավորապես ստարտափ էկոհամակարգի զարգացման, կիբեռանվտանգության, արհեստական բանականության, կրթական և նորարարական ծրագրերի իրականացման հնարավորություններին։ Քննարկվել են նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության հեռանկարները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններ։ Պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունը, կազմակերպել փոխադարձ այցեր և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման և երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։