Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում

Լուրեր

21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Բալեյանը (55 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում:

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցեց ուզբեկ Ջախոնգիր Տուլկունովի հետ ու պարտվեց 1:7 հաշվով: Օգոստոսի 1-ին Բալեյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, մրցակիցը դեռ հայտնի չէ:

Դավիթ Բալեյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:6 հաշվով հաղթել էր լեհ Մացեյ Մրոժեկին, իսկ 1/8 եզրափակիչում նրա մեքսիկացի մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտից: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 4:1 հաշվով ուժեղ էր գտնվել վրացի Սաբա Մինդիաշվիլիից:

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները պարտվել են:

Էրիկ Պապիկյանը (65 կգ) որակավորման փուլում 9:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Ռաշիդ Նազարովի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում 1:8 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Իբրագիմովին, որը դուրս է եկել եզրափակիչ` հայ ըմբիշին տալով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։

Վահե Ասլանյանը (80 կգ) որակավորման փուլում 2:6 հաշվով պարտություն է կրել ռուս Կանտեմիր Ելմեսովից ու դուրս մնացել հետագա պայքարից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Մուրադ Ղարիբյանը (51 կգ), Գրիշա Գևորգյանը (60 կգ) և Վարուժան Ասլանյանը (71 կգ), որոնք պայքարը կսկսեն օգոստոսի 1-ին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել էր 10 ըմբիշով ու նվաճել 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Ջանես Նազարյանը (71 կգ) նվաճել էր աշխարհի Մ-17 չեմպիոնի կոչումը, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գևորգ Հարությունյանը (51 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր: