Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով

Լուրեր

05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
Բոլորը

Կիպրոսում ադրբեջանցի է ձերբակալվել բրիտանական RAF Akrotiri ռազմաօդային բազայում «թշնամական հսկողություն իրականացնելու և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) տեղեկություններ փոխանցելու» մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը։

Հաղորդվում է, որ Կիպրոսում կալանավորվել է մի տղամարդ՝ Ազգային անվտանգության մասին օրենքի կիրառմամբ առաջին հետաքննության շրջանակում, որը կապված է անդրծովյան տարածքում ենթադրյալ հանցագործությունների հետ։ 44-ամյա Ռաշադ Սուլթանովը, որը Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի երկքաղաքացի է, ձերբակալվել է հուլիսի 17-ին, Կիպրոսի իշխանությունների կողմից։ Ներկայում նա կալանքի տակ է՝ մինչ արտահանձնման գործընթացը շարունակվում է։

Սուլթանովը կալանավորվել է Լոնդոնի հակաահաբեկչական ոստիկանության կողմից վարվող հետաքննության շրջանակում, որը վերաբերում է 2025 թվականի մայիսի 11-ից մինչև հունիսի 22-ը RAF Akrotiri բազայում տեղի ունեցած միջադեպերին։ Նա, ենթադրաբար, հսկողություն է իրականացրել բազայում, որն արգելված վայր է, այնուհետև տեղեկություններ է փոխանցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։

Թագավորական դատախազությունը (CPS) թույլատրել է մեղադրանքներ առաջադրել «Ազգային անվտանգության մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով։

«Այս դեպքը ցույց է տալիս, որ մենք կարող ենք օգտագործել Ազգային անվտանգության մասին օրենքը արտասահմանում, երբ բրիտանական ռազմաբազաները, ենթադրաբար, թշնամական պետական ​​գործունեության թիրախ են դառնում։ Մեծ ծավալի գործընկերային աշխատանք է իրականացվել բրիտանական և կիպրական իրավապահ մարմինների միջև»,- ասել է Լոնդոնի հակաահաբեկչական ոստիկանության ղեկավար Հելեն Ֆլանագան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի