Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի

Լուրեր

05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախնական տվյալներով՝ Դնեպրոպետրովկսին հարվածելիս Ռուսաստանի զինված ուժերը երկար ժամանակ ի վեր առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ են կիրառել։

«Իհարկե, կլինեն լրացուցիչ փորձաքննություններ, ամեն ինչ կստուգվի, բայց ներկա գնահատականներով՝ դա հյուսիսկորեական բալիստիկ [հրթիռ] էր»,- գրել է նա։

Reuters-ը, հղում անելով երկու աղբյուրների, նույնպես հաղորդում է, որ հարվածը հասցվել է Հյուսիսային Կորեայում արտադրված հրթիռով։ Գործակալությունը ենթադրում է, որ այս զինամթերքի օգտագործումը երկարատև ընդմիջումից հետո ցույց է տալիս, որ Ռուսաստանը ձեռք է բերել այդ զենքի նոր պաշարներ։

Դնեպրոպետրովսկի մարզի Ռադուշնոյե գյուղում հուլիսի լույս 30-ի գիշերը ռուսական հարվածն ամբողջությամբ ոչնչացրել էր երկու մասնավոր տուն։ Զելենսկիի խոսքով՝ զոհվել են երեք երեխա և նրանց ծնողները։ Ընտանիքի մյուս անդամների ճակատագիրը մնում է անհայտ։

Ավելի վաղ Զելենսկին, հղում անելով հետախուզության տվյալներին, հայտնել էր, որ Ռուսաստանը ցանկանում է Հյուսիսային Կորեայից ստանալ լրացուցիչ 30,000 զինվորականի։ Նա նաև պնդել էր, որ Հյուսիսային Կորեան ծրագրում է Ռուսաստանին փոխանցել բալիստիկ հրթիռների նոր արձակման համակարգեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի