Ալիևն ու Ժապարովը պարգևատրել են միմյանց․ Արցախի Շուշին և Ղրղզստանի Չոլպոն-Աթան քույր քաղաքներ են դարձել

Լուրեր

21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Բոլորը

Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում նախագահ Սադիր Ժապարովի և Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջպետական ​​խորհրդի 3-րդ նիստը։ Դրանից հետո կողմերը փաստաթղթեր են ստորագրել, այդ թվում՝ դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ դաշնակցային հարաբերությունները ենթադրում են մեծ պատասխանատվություն, որը Ադրբեջանն ու Ղրղզստանը պատրաստ են կրել։ Նա ընդգծել է, որ երկրները կշարունակեն աջակցել միմյանց բոլոր ջանքերում՝ թե՛ միջազգային, թե՛ առևտրատնտեսական հարցերում, ինչպես նաև անվտանգության ամրապնդման գործում։

«Դաշնակցային  հարաբերությունների մասին պայմանագրի ստորագրումն այսօրվա բանակցությունների կարևոր արդյունքն էր։ Սա իսկապես պատմական իրադարձություն է, որը նշանավորում է ղրղզա-ադրբեջանական համագործակցության նոր փուլ»,- նշել է Ժապարովը։

Ղրղզստանի նախագահն Իլհամ Ալիևին պարգևատրել է Մանաս 1-ին աստիճանի շքանշանով, որը հանրապետության բարձրագույն պետական ​​պարգևն է։ Ի պատասխան՝ Ալիևը Ժապարովին հանձնել է Հեյդար Ալիևի շքանշանը։ Այս բարձրագույն պետական ​​պարգևը շնորհվում է օտարերկրյա առաջնորդներին՝ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի հայաթափված Շուշին և Ղրղզստանի Չոլպոն-Աթայը քույր քաղաքներ են դարձել։

Փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել նաև Գաբալա և Կարակոլ, Գյանջա և Օշ քաղաքներեի միջև համագործակցության և որպես քույր քաղաք հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի