Ջոն Սթոունզը` «Ինտերի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Սթոունզը դարձել է իտալական «Ինտերի» ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
32-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է միացել Իտալիայի չեմպիոնին ու կնքել երկու տարվա պայմանագիր:
2016 թվականից Ջոն Սթոունզը հանդես էր եկել անգլիական «Մանչեսթեր Սիթիում», որի կազմում նվաճել է 19 տիտղոս: Նախորդ մրցաշրջանում նա մանչեսթերցիների կազմում 18 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: ԱԱ-2026-ում Սթոունզը 5 խաղի է մասնակցել Անգլիայի հավաքականի կազմում:

