Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրված Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ գոհ է կուսակցության կայացրած որոշումից, և այն գնահատում է որպես իր վերջին տարիների աշխատանքի գնահատական։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու կուսակցության վարչությունում Սասուն Միքայելյանը չի ստացել անհրաժեշտ աջակցությունը, Խանդանյանը նշեց, որ վարչության ներսում անձերի վերաբերյալ քվեարկությունները գաղտնի են, և ինքը չի կարող մեկնաբանել մյուս անդամների դիրքորոշումները։

Խոսելով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների բաշխման մասին՝ պատգամավորը նշեց, որ հարցը դեռ քննարկման փուլում է․ «Առաջիկա օրերին խմբակցությունը կքննարկի և համապատասխան որոշումներ կկայացնի»։

Խանդանյանը նաև հայտնեց, որ այս պահին տեղեկություն չունի խմբակցության քարտուղարի վերաբերյալ վերջնական որոշման մասին։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կմասնակցի Ազգային ժողովի անդրանիկ նիստին, Խանդանյանը նշեց, որ տեղյակ չէ այդ հարցով որևէ որոշման մասին։

Լրագրողների դիտարկմանը, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն կաթողիկոսն իրավունք ունի մասնակցելու նիստին, պատգամավորը պատասխանեց, որ հրավիրելու կամ չհրավիրելու հարցը ԱԺ նախագահության լիազորությունների շրջանակում է։ Մեր դիտարկմանը, որ այս պահի դրությամբ հրավեր չի ուղարկվել, Խանդանյանը արձագանքեց. «Բնականաբար, տրամաբանական է, որ Կտրիճ Ներսիսյանին չէին հրավիրի այդ նիստին»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 29-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ: Վարչության փակ-գաղտնի քվեարկության արդյունքում ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Լուսինե Բադալյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սարգիս Խանդանյանը, ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սոնա Ղազարյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Զարուհի Բաթոյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վիլեն Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Արուսյակ Ջուլհակյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Տրդատ Սարգսյանը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վահե Ղալումյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Բաբկեն Թունյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Ծովինար Վարդանյանը:

ՄաՆրամասները՝ տեսանյութում։