Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
Բոլորը

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել պատգամավոր Սոնա Ղազարյանի թեկնածությունը։ Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախկին նախագահ Արման Եղոյանը նշեց, որ ընտրության գործընթացն անցել է շատ նորմալ մթնոլորտում։

Նա միանշանակ արժանի համարեց Ղազարյանին այդ պատասխանատու պաշտոնում առաջադրվելու համար։ Սոնա Ղազարյանն իր հերթին շեշտեց, որ իրենք Եղոյանի հետ ոչ միայն գործընկերներ են, այլև ուսանողական տարիների ընկերներ և ունեն նույնական պատկերացումներ ու կրթական հենք։

«Մենք միասին ենք աշխատելու։ Իմ գիտելիքները ծառայեցվելու են հանուն Հայաստանի ակտիվ և դինամիկ եվրոպական ինտեգրման գործընթացին»,- նշեց նա։

Անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչու անցած անգամ վարչությունը նրան ձայն չէր տվել, Եղոյանը հորդորեց հարցին դրական տեսանկյունից նայել՝ պարզաբանելով, որ վարչությունը ոչ թե մերժում է ինչ-որ մեկին, այլ պարզապես կայացնում է ընտրություն առաջադրված թեկնածուների միջև։

«Ամեն վարչության անդամ ունի իր սուբյեկտիվ դիրքորոշումը։ Ես ու պարոն Եղոյանն ունեցել ենք մեր ծրագրային ելույթները։ Քանի որ մենք ունենք գրեթե նույնական կրթություն և պատկերացումներ, ձայներն էլ բաշխվել են այնպես, ինչպես բաշխվել են»,- նշեց Ղազարյանը, Եղոյանն էլ հավելեց. «Դա աշխատակարգային հարց է, մենք չպետք է հրապարակենք ձայների քանակը»։

Մանրամասները՝ տեսանյութում։