Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին

Լուրեր

28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը ընդլայնելու դեմ՝ ասելով, որ նա չպետք է «միջամտի» Իսրայելի գործերին կամ ռիսկի դիմի բախվել Իրանի նման բախման, գրում է Turkish Minute-ը։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երեքշաբթի օրը, ելույթ ունենալով իսրայելական Channel 14-ի անվտանգության համաժողովում, կոշտ նախազգուշացում է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նրա հայտարարությունները հնչել են Իսրայելում առկա մտահոգությունների ֆոնին, որ Սիրիայում թուրքական ռազմաբազաների կամ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը կարող է սահմանափակել Իսրայելի ռազմական գործողությունները օկուպացված Գոլանի բարձունքների մերձակայքում։

«Մենք քայքայվող քրիստոնեական կայսրություն չենք։ Երուսաղեմը Կոստանդնուպոլիսը չէ, որը դուք նվաճեցիք Օսմանյան կայսրությունը կառուցելիս։ Մենք այստեղ ենք հավերժ։ Երուսաղեմն ընդմիշտ մերն է»,- հայտարարել է Կացը։

Նա նաև դիմել է Թուրքիայի նախագահին.

«Իմ խորհուրդն Էրդողանին այն է, որ չխառնվի մեզ և իրեն չդնի այնպիսի իրավիճակում, ինչպիսին Իրանի դեպքում եղավ։ Ավելի լավ է զբաղվի Թուրքիայի և իր երկրի գործերով։ Մենք էլ կհոգանք մեր շահերի մասին»։

Կացը, ըստ երևույթին, ակնարկում էր Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ Իրանի ռազմական առճակատումը, սակայն համեմատությունը չի մանրամասնել։

Նրա պատմական համեմատությունը վերաբերում էր 1453 թվականին Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի՝ օսմանցիների կողմից նվաճմանը։ Ընդ որում, Օսմանյան պետությունը հիմնադրվել էր այդ իրադարձությունից ավելի քան մեկ դար առաջ։

Անկարան առայժմ պաշտոնապես չի արձագանքել Կացի հայտարարություններին։

Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարություններն արտացոլում են Թուրքիայի և Իսրայելի միջև Սիրիայի շուրջ խորացող մրցակցությունը, որն ուժեղացել է 2024 թվականի դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։

Թուրքիան Ասադի դեմ ընդդիմության գլխավոր աջակիցներից էր և այժմ  նախկին «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման առաջնորդ, ներկայիս նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած կառավարության հիմնական տարածաշրջանային գործընկերն է։

Անկարան հայտարարել է, որ քննարկում է Սիրիայի նոր զինված ուժերի պատրաստման և վերազինման, ինչպես նաև Դամասկոսի հետ հնարավոր պաշտպանական համաձայնագրի շրջանակում ուսումնական կենտրոնների ստեղծման հարցերը։ Ըստ տեղեկությունների՝ թուրքական մասնագետները նաև ուսումնասիրել են սիրիական մի շարք ավիաբազաներ՝ հնարավոր տեղակայման նպատակով, թեև Անկարան չի հաստատել այնտեղ մշտական ռազմաբազաներ ստեղծելու ծրագրերը։

Իսրայելն իր հերթին թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը, հատկապես Սիրիայի կենտրոնական հատվածում, դիտարկում է որպես սպառնալիք երկրում ազատ գործողություններ իրականացնելու իր հնարավորություններին։

Ասադի իշխանության անկումից հետո Իսրայելը վերահսկողություն է հաստատել ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող բուֆերային գոտու նկատմամբ, որը բաժանում էր Սիրիան Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներից, ինչպես նաև բազմաթիվ հարվածներ է հասցրել սիրիական ռազմական օբյեկտներին։ Իսրայելը պնդում է, որ այդ գործողություններն ուղղված են իր անվտանգությանը սպառնացող ուժերի և սպառազինության տեղակայումը կանխելուն։ Սիրիան և Թուրքիան, սակայն, Իսրայելին մեղադրում են երկրի ինքնիշխանությունը խախտելու մեջ։

2025 թվականի ապրիլին Իսրայելը հարվածներ էր հասցրել մի շարք սիրիական ռազմաբազաների, այդ թվում՝ այն օբյեկտներին, որոնք, ըստ տեղեկությունների, թուրքական պատվիրակություններն ուսումնասիրել էին հնարավոր տեղակայման նպատակով։

Աճող լարվածության պայմաններում թուրք և իսրայելցի պաշտոնյաները Ադրբեջանում անցկացրել են տեխնիկական բանակցություններ՝ նպատակ ունենալով ստեղծել մեխանիզմ, որը կկանխի երկու երկրների զինված ուժերի միջև պատահական բախումները և թյուրըմբռնումները։

Թուրքիան ընդգծել էր, որ այդ բանակցությունները չեն նշանակում հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկ։ Միաժամանակ, ըստ տեղեկությունների, Իսրայելը Անկարային նախազգուշացրել էր, որ Սիրիայի կենտրոնում՝ Պալմիրայի շրջանում, թուրքական ռազմաբազաների տեղակայումը կհամարվի «կարմիր գծի» հատում։

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կտրուկ սրվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, երբ Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը Գազայում ցեղասպանություն և ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ։ Իսրայելը հերքում է այդ մեղադրանքները և իր հերթին, Էրդողանին մեղադրում է ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար։ Թուրքիան ՀԱՄԱՍ-ը չի դասում ահաբեկչական կազմակերպությունների շարքին։

2023 թվականի նոյեմբերին Թուրքիան հետ կանչեց Թել Ավիվում իր դեսպանին, իսկ 2024 թվականի մայիսին դադարեցրեց Իսրայելի հետ ուղիղ առևտուրը։ Իսրայելը նույնպես հետ կանչեց Թուրքիայում իր դիվանագետներին՝ անվտանգության նկատառումներից և երկկողմ հարաբերությունների խորացող ճգնաժամից ելնելով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի