Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
Բոլորը

Հայաստանի ներկայացուցիչ Ջանես Նազարյանը (71 կգ) նվաճեց Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցեց բուլղարացի Կրիստիան Կրաստևի հետ ու հաղթեց ժամկետից շուտ՝ 8:0: Հուլիսի 29-ին Նազարյանը եզրափակիչում կմրցի Ռուսաստանը Ներկայացնող Ասլան Ձուևի հետ:

Ջանես Նազարյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից ու հաղթել նորվեգացի (8:0), թուրք (9:0) և հունգարացի (9:0) մրցակիցների:

Հուլիսի 28-ին պայքարի մեջ մտած Վազգեն Վարդանյանը (45 կգ), Գևորգ Հարությունյանը (51 կգ), Արտուշ Պետրոսյանը (60 կգ) և Ալեքսան Շալջյանը (92 կգ) պարտություն են կրել: Վարդանյանը և Հարությունյանը հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար և կանցկացնեն սփոփիչ գոտեմարտ:

Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Վազգեն Մնացականյանը (65 կգ) նախօրեին պարտվել էին կիսաեզրափակիչում ու բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնեն հուլիսի 28-ին: Ավետիսյանի մրցակիցը կլինի հունգարացի Բենեդեկ Տոմբորը, իսկ Մնացականյանն ուժերը կչափի Հունգարիայի մեկ այլ ներկայացուցիչ Իմրե Յուհանցի հետ: