Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի քան մեկ տարի իր խորհրդականների հետ մասնավոր զրույցներում պնդում էր, որ Ուկրաինան պարտվում է պատերազմում, սակայն վերջին շաբաթներին նա լավատեսություն է հայտնել Կիևի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ կապված։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ Վաշինգտոնում կայանալիք Թրամփ-Զելենսկի հանդիպումից առաջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրների համաձայն՝ Թրամփը տպավորված է Զելենսկիի դիմադրողականությամբ, որը պատերազմը տեղափոխել է Ռուսաստանի ավելի խորը տարածք։

«Այս տեղաշարժը տեղի է ունեցել համաշխարհային գագաթնաժողովների շրջանակում մի քանի հանդիպումներից հետո, որտեղ Ուկրաինայի նախագահը փորձել է հմայել Թրամփին, ըստ աղբյուրների՝ որպես եվրոպացի առաջնորդների կողմից հարաբերությունները բարելավելու նպատակային արշավի մաս: Թրամփը հիացած է Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությամբ, հատկապես դրա՝ նոր ԱԹՍ-ներից իրեն պաշտպանելու կարողությամբ, որոնց ԱՄՆ-ը բախվում է Իրանի հետ պատերազմում»,- նշվում է հոդվածում։

Թրամփը սիրում է հաղթողներին, և Զելենսկին, ըստ ԱՄՆ նախագահի, «ավելի ու ավելի է նմանվում դրանցից մեկին», ասել է WSJ-ի Սպիտակ տան աղբյուրներից մեկը։

«Մեզ մոտ իսկապես լավ հարաբերություններ են ձևավորվել։ Դժվար է հավատալ, այնպես չէ՞»,- ասել էր Թրամփը Զելենսկիի հետ հուլիսի 8-ին՝ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ։

«Սա ուշագրավ շրջադարձ է Զելենսկիի համար, որի հարաբերությունները Թրամփի հետ մի ժամանակ, թվում էր, անհույս կերպով փչացել են։ Թրամփի նորահայտ հարգանքը Զելենսկիի նկատմամբ կշարունակվի՞․ հարց է։ Թրամփին մոտ կանգնած մարդիկ նշում են, որ նրա տեսակետները երբեմն արագ փոխվում են՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալում ապացուցել է իր դիրքորոշումը Թրամփի և նրա որոշ օգնականների առաջ պաշտպանելու արդյունավետությունը»,- գրում է լրատվամիջոցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի