Վթարային ջրանջատում Լոռու մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 28-ին ժամը 10:00-21:00 կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի՝ Սայաթ Նովա, Էվոյան, Խուդյակով, Զորավար Անդրանիկ փողոցների ջրամատակարարումը:

